Փաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին, իսկ Ալիևը բութ մատն է վերև պարզել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել են Օքսֆորդշիրում գտնվող Բլենհայմյան պալատ՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։

Լրագրողներին հարցին, թե ինչպե՞ս են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, Հայաստանի վարչապետը չի պատասխանել, իսկ Ադրբեջանի նախագահը բութ մատն է վերև պարզել։

Հիշեցնենք, որ գագաթնաժողովը մեկնարկել Երևանի ժամանակով ժամը 13-ին։

Ավելի վաղ Փաշինյանն իր թելեգրամյան ալիքում տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ միջոցառման շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենալու միջազգային գործընկերների հետ։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել