Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի սեպտեմբերի 21-ից

Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու քանդակը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։ Կառավարությունը 15,6 մլն դրամ հատկացրեց ԿԳՄՍ-ին։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ գումարը հատկացվում է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակման համար։ Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամսվա ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 հազար այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ 800․000-1․000․000 մարդ տեղեկացված կլինի ցուցահանդեսի մասին:

Քանդակի տեղափոխման հետ կապված հարցին ի պատասխան՝ Անդրեասյանն ասաց, որ պայմանները մանրամասն նկարագրված է Բրիտանական թանգարանի հետ կնքված պայմանագրում։

Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել