Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հուլիսի 16-ին տեղի ունեցավ թվով 91-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոն։ Ելույթով հանդես եկավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախախարը ողջունեց ներկաներին և նշեց, որ պատիվ ունի առաջին անգամ ներկա գտնվելու միջոցառմանը․ «Շնորհակալ եմ այս հրավերի և հնարավորության համար, առավել քան վստահ եմ, որ ապագայում երբեք այս հնարավորությունը բաց չեմ թողնի, անկախ իմ կարգավիճակից։
Սիրելի՛ ուսանողներ, ես ուզում եմ ձեզ հետ կիսվել․ ընթացիկ օրվա ընթացքում սա իմ երկրորդ հրապարակային ելույթն է, այստեղ եմ գալիս մեկ այլ միջոցառումից, որը վերաբերում էր գյուղատնտեսությանը։ Ելույթ ունենալիս որսում էի մասնակիցների զարմացած հայացքներ, ենթադրում էի, որ փորձում էին հասկանալ, թե ես ինչ կապ ունեմ այդ միջոցառման հետ, և ինչու եմ ողջույնի խոսք ասում։
Փորձեցի շատ արագ կարգավորել իրավիճակը և ուզում եմ ձեզ ասել՝ որն էր իմ ուղերձը իրենց, հիմա նաև՝ ձեզ։
Արդեն վաղուց, բայց մանավանդ հիմա ու վաղը տնտեսության որևէ ճյուղ հնարավոր չէ պատկերացնել առանց տեխնոլոգիաների, առանց նորարար լուծումների, և, եթե մենք իսկապես ցանկանում ենք ունենալ թռիչքային աճ տնտեսության բոլոր ճյուղերում, ապա յուրաքանչյուր ուղղությամբ դուք կարող եք տեսնել ամեն օր աճող և մեծացող ներկայությունը տեխնոլոգիական լուծումների։ Սա նշանակում է մեկ բան, որ ձեզնից յուրաքանչյուրը գալիս է՝ մեր երկրի համար բարդագույն խնդիրների լուծումներ տալու»։
Մանրամասները՝ տեսանյութում։