Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։
Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-ասվում է հաղորդագրության մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։