Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից զգուշացնում են

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։

Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-ասվում է հաղորդագրության մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել