Ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Հուլիսի 14-ին, ժամը 17:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ ծառը շրջվել է Nissan մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Դ․ Ե․, ծնված 2000 թ․) վրա՝ վնասելով այն․ վնասվել են նաև էլեկտրական մալուխներ։

Փրկարարները ծառը և էլեկտրական մալուխները հեռացրել են ավտոմեքենայի վրայից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել