Ջրանջատման հասցեները հուլիսի 13-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 13-ին՝ ժամը 16:30 մինչև 19:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մալաթիա փողոցի ջրամատակարարումը:

Հուլիսի 13-ին՝ ժամը 13:10 մինչև 19:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի, Շիրակացի թաղամասի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 13-ին ժամը 9:00-ից մինչև 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մարմարաշեն, Արևաբույր, Ջրահովիտ, Նոր Կյուրին 1, 2, 3փփ ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել