Բաղրամյան-Երիտասարդական փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

ՆԳՆ ՓԾ-ն հայտնում է, որ հուլիսի 12-ին՝ ժամը 23:35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Երիտասարդական փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան-Երիտասարդական փողոցների խաչմերուկում «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել