Հունիսի 26-ին, ժամը 18:39-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին սելավի պատճառով ճանապարհը փակվել է:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել սողանք. ավտոճանապարհին լցվել են հողազանգված և քարաբեկորներ (մոտ 50 խմ), ճանապարհը երկկողմանի փակվել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: