Ոստիկանության Արմավիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները հունիսի 24-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա որովայնին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը. 35-ամյա կնոջը պատճառվել էր թափանցող ծանր մարմնական վնասվածք:
Նա տեղափոխվել է հիվանդանոց:
42-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: