Մոսկովայի մարզի Ֆրյազինո քաղաքում այրվել է «Պլատան» գիտահետազոտական ինստիտուտը, այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Կա նաև տուժած։ 34-ամյա տղամարդը, ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Եվս երկու փրկարարներ դիմել են բժշկական օգնության, սակայն նրանք հրաժարվել են հոսպիտալացումից։ Վեց մարդու ճակատագիրն անհայտ է մնում, մինչդեռ հրդեհի պահին ներսում եղել է ինը մարդ։ Այրվել են հինգերորդից ութերորդ հարկերը։