Հարավային Կորեայում լիթիումային մարտկոցներ արտադրող գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս վեցը վիրավորվել են. հայտնում է Yonhap գործակալությանը։
Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է մայրաքաղաք Սեուլից մոտ 45 կմ դեպի հարավ գտնվող Հվասոն քաղաքում գործող մարտկոցների արտադրության գործարանում։
Հրդեհը մարելու համար իշխանությունները մոբիլիզացրել են 50 միավոր տեխնիկա և 145 հրշեջ: Գործակալությունից հայտնում են, որ հրդեհի վայրում 20 մարմին է հայտնաբերվել։
Ենթադրվում է, որ մահացածները հրդեհի հետևանքով անհայտ կորած 23 մարդկանց թվում են, զոհերի թիվը կարող է աճել։
Հրդեհի հետևանքով անհետ կորած 23 մարդկանցից 20-ը, ենթադրաբար, օտարերկրացիներ են, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիներ։