«Այս մի քանի օրերի ընթացքում տարբեր քաղաքական, ոլորտային խմբերի հետ ենք հանդիպել։ Մեծ թվով խոսնակների ինստիտուտն են սարքել, որոնք պետք է ներգրավված լինեն մեր աշխատանքների մեջ; Կլինեն մարդիկ, որոնք նոր են, նոր դեմքերն են։ Շուտով շարժման ճակատը կձևավորվի»,-այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ խոսելով շարժման նոր կոնցեպտի մասին։
Նա նշեց, որ ուրբաթ օրվանից սկսած մարզային այցելություններ են ունենալու․ «Մենք մարդ բերելու խնդիր չունենք: Մենք ինքներս պետք է գնանք ժողովրդի մոտ: Չպիտի վախենանք ժողովրդից: Պետք է գնանք, տեղում խոսենք և աջակցենք մեր ժողովրդին: Որովհետև տեղերում էլ են ինքնաբուխ բազում զարգացումներ լինում:
Նախորդ օրը Կիրանց և Ոսկեպար էինք մեկնել։ Գնացել էինք մարդկանց հանդիպելու, Նիկոլ Փաշինյանի ցույց տված ցանկապատը փնտրելու։ Այսօր արդեն ինչ-որ ձողեր ենք տեսել այնտեղ»։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ նշված սահմանամերձ գյուղերում միայնության զգացում կա։