Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։
«Մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմության շարժում ենք, սա ազգային-ազատագրական պայքար է՝ իր բոլոր շերտերով։
Իշխանության ծրագիրը Հայաստանը վերջնականապես տապալելն է, մեր ծրագիրն էլ ոչ միայն դա թույլ չտալն է, այլև իրենց հեռացնելն է»,– Սուրբ Աննա եկեղեցու մոտ ընդգծել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։