Արման Բաբաջանյանն իր հետ ԱԺ էր բերել «կալոշ» և Եվրամիության դրոշը

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն Ազգային ժողովի ամբիոնից Եվրամիության դրոշը կախեց։

Իսկ մինչ այդ, նա մի կալոշ հանեց և օդում թափահարելով՝ ասաց. «Սա խորհրդանշում է մեր փողոցներում վերջին օրերին հետադիմական, նաև արտաքին քաղաքական այն խայտառակությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, կործանում։ Այս թունավոր միջավայրից մեզ ազատում է պետք, և այդտեղ երկու կարծիք չի կարող լինել։ Սա պետք է ուղղակի շպրտվի մեր իրականությունից»,-ասաց նա։

Իսկ դրոշը կախելով՝ ասաց. «Որպեսզի պատկերավոր լինի այս քննարկումը, կուզեմ՝ այս ամբիոնից կարողանանք այս դրոշի ներքո անցկացնել այս քննարկումները։ Կարծում եմ՝ շատ ավելի գեղեցիկ և պատկերավոր կլինի»։

Նա դրոշի վրա դրեց կալոշը․ «Էս էլ կալոշը»։ Դահլիճից ծափահարություններ հնչեցին։

Նիստը վարող ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը նշեց, որ դրոշի հետ խնդիր չունեն, բայց քննարկումը պետք է լինի բովանդակային։ Նա ասաց, որ ՀՀ ԱԺ-ում պետք է լինի ՀՀ դրոշը։ Ի պատասխան՝ դահլիճից հայտարարություն հնչեց, որ փողոցում ՌԴ դրոշներ են կախված, ինչին արձագանքելով՝ Եղոյանն ասաց, որ սա փողոց չէ, ՀՀ խորհրդարանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել