Հունիսի 20-ին, ժամը 17:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում , Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն իրականացնում են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/06/448758183_435698496092925_3790823369679923841_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/06/448887702_435698246092950_4533788202890683371_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/06/448683164_435698462759595_8183117937304358734_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/06/448574678_435698269426281_6439910846841114826_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/06/448643541_435698236092951_4753287242581837193_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/06/448682196_435698226092952_733792363150223789_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/06/448658588_435698259426282_5895602489039352868_n.jpg)