«Մաքառելու, գոյատևելու ժամանակը պրծավ, եկել է ապրելու ժամանակը։ Իմ առաքելությունը ես դա եմ համարում։ Էլի եմ ասում, ասում են՝ սենց ես ասել, սենց ես ասել։ Այո՛ տենց եմ ասել, բայց ոչ ոք չի կարող ասի, որ դու ջանք չես գործադրել, որ սենց լինի, սենց լինի, նենց լինի։
Ամեն ինչ էլ արել եմ, ինչ հնարավոր է՝ արել եմ, ահնարինն էլ եմ արել։ Բայց մենք պետք է մեր անցած ճանապարհից հետևություն անենք, որովհետև մեզ մեր բոլոր հարևանների հետ թշնամացնում են, որ իրենք մեր ձեռքերով «շագանակներ հանեն»»,- ասել է վարչապետ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում։
«Հերիք եղավ, բոլ եղավ։ Բա մենք մեզ խելոք ժողովուրդ ենք համարում, խի՞ պիտի թողնենք, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ, չպիտի թողնենք, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ։
Մենք ստեղ ենք ապրելու, ժողովու՛րդ, չենք կարա Հայաստանը վերցնենք, գնանք Ավստրալիա»: