ՀՀ սահմանապահ զորքերի առաքելությունը

Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը կոչված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելու, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու անկախությունն ապահովելու, պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն, պետական սահմանի ռեժիմ և սահմանային ռեժիմ իրականացնելու համար:

Ռազմական դրության ժամանակ սահմանապահ զորքերը կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության իրականացմանը:

Սահմանապահ զորքերի միավորումներն ու զորամասերն ունեն սահմանված ձևի մարտական դրոշներ:

Սահմանապահ զորքերի զինծառայողներն ու մարտական տեխնիկան կրում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տարբերանշաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել