Շարժումը բաժանվում է երկու մասի, մինչև հունիսի 12 ու 12-ից հետո»,-այս մասին Բաղրամյան պողոտայում ասաց Բագրատ Սրբազանը։
«Առաջին փուլում մենք հաջողության ենք հասել, մեր ժողովուրդն արթնացել է և ցույց է տվել, որ այլևս այսպես անպատիվ ապրել չի ուզում։
Այս փուլը վերակազմակերպվելու փուլ է, համաժողովրդական դարձնելու փուլ է։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ մենք հասնելու ենք մեր երազած հաղթանակին»,-նշեց նա։