Մինչև վերջին շունչը մնաց հավատարիմ այդ ազատամարտին, պայքարին, տեսիլքին․ Բագրատ Սրբազան

«Այդ պայքարի պտուղներն էին, որ ծնվեցին և՛ Իգոր Մուրադյանը, և՛ մյուս բոլոր հիմնադիրները մեր ազատամարտի։ Մինչև վերջին շունչը մնաց հավատարիմ այդ ազատամարտին, պայքարին, տեսիլքին, եթե ոչ գործնական, ուղղակի ֆիզիկական իմաստով, բայց գաղափարապես մնալու է՝ մատակարարելով և սնուցելով և դառնալով այդ ազատամարտի սիմվոլներից մեկը։

Դժբախտաբար՝ այդ ամբողջ պատմությունն ու կենսագրությունը այսօր գողացված իրականության մեջ է, և, սակայն երբեք էլ մեզ համար որևէ կերպով նահանջի, կամ ընկրկումի ճանապարհ չի կարող լինել․ այս ամբողջ աղետը, դժբախտությունը մեզ համար հիմք պիտի դառնան՝ վերականգնումի։

Մեր հերոսները, մեր սիրելիները ճշմարտության համար են դուրս եկել պայքարի։ Որքան շատանում է սուտը, այնքան նվազում է հայրենիքը»,- այսօր՝ հունիսի 17-ին Եռաբլուրում հայտնեց Բագրատ Սրբազանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել