«Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ»․ «Ջիջի»

«Ջիջի»-ն հայտարարություն է տարածել․

«Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է:

Խաչատուր Գրիգորյանի Հայաստանում զրոյից հիմնադրած «ջիջի» ընկերությունը առաջատար դիրքեր ունի հայկական շուկայում, ինչպես նաև գործունեություն է ծավալել արտասահմանում (ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան)՝ ազգային բրենդը հասցնելով միջազգային մասշտաբների և լայնորեն տարածելով հայկականի ճանաչելիությունը։

«ջիջի»-ն մեր երկրում ապահովել է զբաղվածությամբ հազարավոր մարդկանց մտնելով ՀՀ խոշոր հարկատուների ցանկի մեջ, իսկ Խաչատուրին բոլորը ճանաչում են որպես համեստ ապրելակերպ ունեցող և քրտնաջան աշխատող մարդ:

Իր պատմության ողջ ընթացքում «ջիջի» ընկերությունը ակտիվորեն աջակցում է ազգային, կրթական, տեխնոլոգիական, բարեգործական տարբեր նախագծերի:

«ջիջի»-ն կանգնած է նաև Արցախի հայության կողքին: Արցախի լիարժեք շրջափակման բոլոր օրերին Խաչատուր Գրիգորյանը եղել է Արցախում դժվարագույն պայմաններում շարունակելով աշխատել, իսկ անցնող ամիսներին Արցախից տեղահանված շատ հայերի համար հենց «ջիջի»- ն է ապահովել աշխատանք և օժանդակություն:

«ջիջի» ընկերությունը, չնայած հարուցված ապօրինի խոչընդոտներին, իրականացրել է անհրաժեշտ գործողությունները և շարունակում է բնականոն աշխատանքը սպասարկելով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին:

Խաչատուր Գրիգորյանը և «ջիջի» թիմը հաստատակամ են շարունակել արարել արժանապատիվ Հայրենիքում` Մեծ Հայքում՝ մշտապես հավատարիմ մնալով այն արժեքներին ու սկզբունքներին, որոնք դարձել են բրենդի անբաժանելի մասը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել