Երևան քաղաքում՝
Հունիսի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 16-19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 14-ին, 15-19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը, 15-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։