Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորների համաշխարհային օր։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, Սյունիքի մարզում կազմակերպել է արյունատվության 4 ակցիա, որին մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները և ղեկավար կազմի ներկայացուցիչները։
«Նշենք նաև, որ արյունատվության ակցիաներից մեկն անցկացվել է Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում։ Առաջիկայում ծրագրվում են նմանատիպ ակցիաներ ևս։
Համարվում է, որ արյան մեկ դոնորը կարող է փրկել երեք հիվանդի կյանք»,-ասվում է կոմբինատի հաղորդագրության մեջ։