«Ես երկվություն ունեմ, անկեղծորեն խոստովանում եմ»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Բաղրամյանի պողոտայի «վրանային ավանը» չի լինելու, քանի որ ավարտվել է 96-ժամյա գործողությունների պլանը։

Նա հայտնեց, որ մարդիկ այն կարող են բացել կամ այսօր կամ վաղն առավոտյան։

«Ուրբաթ, շաբաթ, կիրակի մենք տարբեր հանդիպումներ պետք է ունենանք, նաև քաղաքական ուժերի հետ, ոչ բոլորի հետ, մենք կասենք՝ որ ուժերի հետ։ Ես ուզում եմ մեր այս շարժումը վերադասավորել և այս շարժումը հասցնել իր հաղթական ավարտին։ Ես, անկեղծորեն խոստովանեմ ձեզ, ես երկվություն ունեմ, պարզ, բաց ասում եմ ձեզ, ոչ էլ թաքցնում եմ։ Չեմ էլ խաբելու ձեզ։ Ինչ կամ, ձեր առջև կանգնած եմ, բոլոր առումներով՝ հոգուստով, գոյությամբ, էությամբ։ Ոչ մի վայրկյան ետին մտքի մասին չմտածեք ոչ մի վայրկյան քաղաքական կամ այլ շահի մասին չմտածեք, ոչ միվայրկյան չմտածեք որևէ բան ունենալու մասին։ Չկա։»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանն ասաց, որ տեղի ունեցողն իր համար լրիվ ուրիշ միջավայր է և անսովոր է։

«Անսովոր է այն բառապաշարը, որը օգտագործում եմ այլևս շատ հաճախ, որի համար պետք է մի 20 տարվա ճգնություն, որ այդ բոլորը մաքրվեն։ Անսվոր է և այդ երկվությունը դրա համար է»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել