«Եթե օրակարգ ունեք, ինչո՞ւ ենք մենք փողոցում»․ Բագրատ Սրբազնաը դիմում է կուսակցություններին

«Մենք հայտարարել էինք 96 ժամյա ռեժիմի մասին կամ ժամանակահատվածի մասին, 4 օրվա մասին։ Այո, մենք որոշակիորեն լրացրել ենք այդ ժամանակահատվածը»,-այս մասին Բաղրամյան պողոտայում իրականացվող հավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Երեկվա դեպքերը, դատապարտելի դեպքերը, սեփական ժողովրդի դեմ արյունի ծարավ դեպքերը եկան վկայելու, որ մեր բոլոր քայլերի դիմաց այս իշխանությունները ևս մեկ անգամ և վերջնական, պատրաստ են ամեն ինչ գործելու, ամեն ինչի ընդունակ են, միայն թե աթոռը չփախցնեն տակից։ Այս 4 օրը ինչ որ մենք, այս ողջ ընթացքում, տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբ կարողացել ենք և՛ մեծացնել, և՛ տարածել, և՛ հասցնել մի այնպիսի աստիճանի, որ իրենք այլ միջոց չունենալով իրենց վախերը թաքցնելու ստիպված են եղել այո, զենք կիրառել ձեր դեմ։ Ես ուղղակի ասում եմ՝ զենք։ Ի՞նչ տեղի ունեցավ, ամենակարևորը՝ այդ մարդը փախավ, փախուստի դիմեց նորից ձեզանից, սա չլսված պատմություն է։ Անընդհատ փաղչող ղեկավար՝ թաքնված ոստիկանության զորքերի հետևում։ Այս 4 օրերը ձեր հաղթանակի մասին են։ Անընդհատ դիմակազերծել եք, չեք վախեցել ռմբահարումներից»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանն ասաց, որ կեղծիքի մեջ ապրելու ժամանակը չէ, ճշմարտության ժամանակն է։

Նա անդրադարձավ քաղաքական այն ուժերին, որոնք դատապարտել են հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերը և այն ուժերին, որոնք չեն անդրադարձել տեղի ունեցածին։

«Նրանք, ովքեր չեն արել, անկախ իրենց համոզմունքներից, նրանք ուղղակի նույնականացված են այս բռնապետական իշխանության հետ։ Անկախ հավանում են Բագրատ Սրբազանին, հավանում են մեր օրակարգը, չեն հավանում, անկախ ամեն ինչից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել