«Ես հացադուլ եմ սկսել, բողոքի հացադուլ»․ Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով․ «Բողոքելով իշխանութեան Հայաստանը ոչ իրավական դարձնելու դեմ հունիսի 10 -ից հացադուլ եմ սկսում»։
Քիչ առաջ Հայրիկյանը տեսանյութ է տեղադրել, որտեղ նշեց՝ որն է հացադուլ հայտարարելու հիմանական պատճառը։

«Մենք պիտի ամեն մեկս մեզնից կախված պիտի անենք անհատապես, որովհետև քաղաքական ուժերն իրենք էլ երբեմն պատրաստված չեն արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու: Գալով այդ անհատական ինքնադրսևորմանը՝ ես մտածեցի, հիշեցի նախ՝ Աստծուն՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին, որ այն, ինչ ծրագրել եմ որպես հայ մարդ՝ հասցեագրված իմ ընդհանուր մտահոգություններին, դա նաև նայել մյուս տեսանկյունից։ Տվյալ դեպքում ես տրամադրված էի և այդպես էլ ներկաայցրել եմ։ Հայ Առաքելական եկեղեցու կարգով հիմա մենք հնգօրյա պահքի շրջանում ենք, և ես որոշեցի պահքի փոխարեն ծոմ իրականացնել, քիչ անց կլրանա 1 օրը, որ սկսել եմ։ Մտածում էի սա անել մի նպատակով, որպեսզի խոսքս, խնդրանքներս ավելի լսելի լինեն Ամենակարողին»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել