«Հայ հասարակության մեծ մասը գիտակցում է այսօր Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլերը, այն հասարակությունը, որը հստակ պատասխանում է հարցին թե Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը դա դավաճանություն է, իսկ ես հիշեցնեմ դրանք սոցիալական հարցումներով 76-80 տոկոս ՀՀ քաղաքացիներն են․ նշանակում է, որ հստակ գիտակցում ունի, որ այսօր ՀՀ-ում մեծ աղետ է, այդ աղետը կանխելու համար հնարավոր բոլոր իրավական քայլերը պիտի օգտագործվեն։
Ինչ վերաբերվում է ընդդիմությանը և կոնկրետ մեզ, մենք 6 տարի է արդեն պայքարում ենք, որովհետև 2018 թվականի հենց ապրիլից, առաջին իսկ օրերից և փառք Աստծո դա տեսագրված է՝ ԱԺ-ում մեր պատգամավորները խոսում էին այն մասին, որ սրան դրսից իշխանություն են տալիս Արցախը հանձնելու և Հայաստանի իշխանությունը ոտնձգելու համար»,- այսօր Բաղրամյան պողոտայում Iravaban.net-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։