2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը. Ժաննա Անդրեասյան

Այսօր՝ հունիսի 5-ին, Աժ-ում ներկայացվել է ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի կատարողականը։

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Հանրակրթության ոլորտում 2023 թվականը, նախարար Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ, շատ կարևոր է եղել, քանի որ իրականացվել են միանգամից մի քանի առանցքային բարեփոխումներ: 2023-2024 ուսումնական տարվանից ՀՀ բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը ԿԳՄՍ նախարարի համոզմամբ՝  ամենակարևոր անելիքներից մեկն է:

«Խոսքն առաջին հերթին մեր երեխաների կրթության որակի մասին է: Տավուշի մարզում, որտեղ հանրակրթության չափորոշիչը ներդրվել էր ավելի վաղ, գոհացուցիչ արդյունք ունենք՝ երկու տարվա ընթացքում գրանցելով 6 ամսվա կրթական առաջընթաց: Սա նմանօրինակ բարեփոխումների փորձ ունեցող երկրների ցուցանիշը գերազանցում է ավելի քան 2 անգամ: Այս ցուցանիշը կարողացել ենք ապահովել բազմաթիվ մարտահրավերների՝ համավարակի և հետպատերազմյան շրջանի պայմաններում: Չափորոշչի փորձարկումը, իսկապես, շատ արդյունավետ է իրականացվել: Եթե հետևողական շարունակենք աշխատանքը, կարծում եմ՝ այդ արդյունքը կարող է էապես բարելավվել: Այս օրերին փորձարկվում են նաև ավարտական քննությունների նոր մոտեցումները Տավուշի մարզում, և պետք է ասել՝ առաջին արձագանքները բավական դրական են: Ուսուցիչների հետ քննարկումները փաստում են, որ չափորոշչի ներդրմամբ երեխաների շրջանում էապես փոխվել է սովորելու մոտիվացիան»,-նշել է Անդրեասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել