«Մի քանի օր առաջ մենք նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Պետք է ասեմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ «բաց» հարցերի թիվը նվազում է»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ իր հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Մի շարք դիրքերում դրական դինամիկա է նկատվում։ Այսինքն, մենք այստեղ դրական դինամիկա ենք տեսնում», – հավելել է նախարարը։