Քանյե Ուեսթին «դատի են տվել» սեռական ոտնձգությունների համար

Մոդել Լորեն Պիշոտան, որը որպես օգնական աշխատել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մոտ, նրա դեմ դատական հայց է ներկայացրել սեռական ոտնձգությունների և աշխատանքից անօրինական հեռացման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Page Six հրատարակությունը` վկայակոչելով դատական ​​փաստաթղթերը։

Դատական ​​փաստաթղթերի համաձայն՝ Լորեն Պիշոտան Ուեսթի հետ սկսել է աշխատել 2021 թվականի հուլիսին։ Մոդելը ռեփերին մեղադրում է այն բանում, որ վերջինս իր ներկայությամբ իրեն անպարկեշտ է պահել, գռեհիկ բնույթի հաղորդագրություններ ուղարկել և նրա հետ կիսել այլ կանանց հետ իր ինտիմ հարաբերությունների վերաբերյալ տեսագրություններ և լուսանկարներ։

Մոդելի խոսքով՝ Ուեսթն իրեն աշխատանքից հեռացրել է 2022 թ. հոկտեմբերին։ Իրեն 3 միլիոն դոլարի փոխհատուցում են առաջարկել, ինչն, ըստ մոդելի, ինքն այդպես էլ չի ստացել։ Այժմ Պիշոտան փոխհատուցում է պահանջում պայմանագրի պայմանների խախտման և անառողջ աշխատանքային մթնոլորտի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել