Բռնցքամարտի Հայաստանի Ոսկե ձեռնոց մրցաշարում Ալավերդին երեկ չեմպիոն և փոխչեմպիոն է տվել։
Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«Խորհրդանշական է, որ չեմպիոնը` Նաիրին, և փոխչեմպիոնը` Արենը, Սանահին կայարան թաղամասի արգելափակված հատվածից են։
Շնորհավորում եմ տղաներին և շնորհակալություն հայտնում մարզչին»։