84 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ Պետդումայի հայազգի պատգամավոր, բևեռախույզ Արթուր Չիլինգարովը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ Պետդումայի լրատվական ծառայությանը։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի ընտանիքին և ընկերներին։
Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականին Լենինգրադում, Նիկոլայ Չիլինգարյանի ընտանիքում։
Չիլինգարովը աշխարհագրական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱԱ թղթակից-անդամ։
Արժանացել էր ԽՍՀՄ և ՌԴ հերոսի կոչման։ Չիլինգարովը պարգևատրվել է նաև ՀՀ պետական «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և «Անանիա Շիրակացի» մեդալով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով։ Գյումրիի Պատվավոր քաղաքացի է։