Ինչպիսի եղանակ է սպասվում հունիս ամսին

Հիդրոօդրևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հունիսն ամռան առաջին ամիսն է: Հունիսին մեծանում է ցերեկվա տևողությունը՝ մայիսի համեմատությամբ կես ժամով և դառնում 15 ժամ, որը ամենաերկարն է տարվա ընթացքում:

Հանրապետության հյուսիսային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում, իսկ հարավային կեսում հունիս ամսվա առաջին կեսին դեռևս զգալի է ցիկլոնների, մթնոլորտային ճակատների, ինչպես նաև ներզանգվածային պրոցեսների առկայությունը: Ամսվա երկրորդ կեսին հանրապետության հարավային շրջանները գտնվում են մերձավոր արևելքի տաք օդային զանգվածների շրջանառության ներքո, որի հետևանքով տեղումների քանակը զգալիորեն պակասում է:

Համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների 1935-2023թթ. ժամանակահատվածում հանրապետությունում ամենատաք և ամենաչոր հունիսը դիտվել է 2021 թվականին, ամենազովը՝ 1967 թվականին, իսկ ամենախոնավը՝ 1939 թվականին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել