«Քաղաքացու վրա թքողի հանդեպ որևէ գործ հարուցե՞լ եք»․ Բագրատ Սրբազանը Գլխավոր դատախազության դիմաց է

Այսօր՝ մայիսի 31-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազան առաջնորդությամբ Սուրբ Աննա եկեղեցու բակից երթով ուղևորվել է դեպի Գլխավոր դատախազություն։

Բագրատ Սրբազանն անդրադառնալով Դատախազության գործունեությանը՝ նշեց․

«Մինչև այսօր որևէ գործ, սկսած շարժման մասնակիցներին գործակալներ պիտակավորելուց, մինչ «Հայաքվե»-ի կողմից ապօրինի սահմանազատման հետ կապված հաղորդումը, Գլխավոր դատախազությունը չի հարուցել։ Կարող ենք փաստել, որ այս պահին դատախազություն գոյություն չունի, նա միայն զեկույցներ է ներկայացնում ստախոսին ու կատարում նրա քմահաճույքները։
Մարդկանց հասցեին ամենավերջին հայհոյանքներ տվողների, ականջ ու լեզու կտրող պատգամավորների, քաղաքացու վրա թքողի հանդեպ որևէ գործ հարուցե՞լ եք։

Այն վիրավորանք օգտագործածների նկատմամբ, եթե դուք գործողություններ կանեք, ուրեմն մենք էլ չենք անի ոչ մի բան։ Վերջին հակաօրինական գործը, որի նկատմամբ քար լռություն ունենք, այս սահմանազատում, սահմանագծում կոչված ապօրինի, հակասահմանադրական գորըծընթացն է, որը լրիվ ձեր տիրույթում է գտնվում, էլի լռել եք, լռել եք, որովհետև դուք էլ այդ հանցանքի մասնակիցն եք»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել