2024 թվականի մայիսի 30-ին տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Դավիթ Խաչատուրյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:
Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացնելով դատավորին մաղթեց արդյունավետ պաշտոնավարում, ինչպես նաև հույս հայտնեց, որ դատավոր Դավիթ Խաչատուրյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:
Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանին հանձնվեցին Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ համազգեստը՝ պատմուճանը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի ձևաթղթերը: