Արդեն պարզվել է, թե ինչպես էր հնարավոր հեղեղը կանխել, բայց այս մարդիկ ո՛չ գիտնականների հետ են խոսում, ո՛չ մասնագետների, և ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակում։ Այս մասին Կառավարության շենքի մոտ հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Մեղք չվերցնեմ ինձ վրա, բայց գուցե դիտմա՞մբ են արել՝ ցույցը կանխելու համար կամ գուցե փողե՞ր կան ինչ-որ տեղից ստանալու։
Կրկնում եմ, մեղք չվերցնեմ ինձ վրա, բայց վարկածներն ապրելու իրավունք ունենք։ Ես խոսել եմ գիտնականների հետ, որոնք ասել են, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեին։
Ասելիքս այն է, որ այս մարդիկ ոչնչից ո՛չ հասկանում են, ո՛չ էլ որևէ մեկին հարցնում են, հետևաբար աղետն իրենք են»,-նշել է նա։