Ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին

Այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին, հայտնում են ոստիկանությունից։

«ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական։

Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել