«Ես էս նույն ընթացքում անմիջապես շփվել եմ ժողովրդի հետ Բաղանիսում, Ոսկեպարում, Կիրանցում, Ալավերդիում, Տաշիրում և մնացած բոլոր տեղերում»․ Նիկոլ Փաշինյան

Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե վախենում է առերեսվել ժողովրդի հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«Ես էս նույն ընթացքում առերեսվել և անմիջապես շփվել եմ ժողովրդի հետ Բաղանիսում, Ոսկեպարում, Կիրանցում, Ալավերդիում, Տաշիրում և մնացած բոլոր տեղերում։ Ես անընդհատ շփվում եմ ժողովրդի հետ և անընդհատ կշփվեմ ժողովրդի հետ։

ՀՀ պետական պաշտպանության ենթակա անձանց վերաբերյալ օրենսդրությունը ընդունվել է 2018 թվականի հեղափոխությունից առաջ, այնտեղ արձանագրված է, որ ՀՀ վարչապետը պետական պահպանությունից հրաժարվելու իրավունք չունի, այսինքն՝ պետական պահպանության ծառայությունը անկախ նրանից՝ ով է Հայաստանի վարչապետը, ծառայությունը պետք է իրականացնի, և դա օրենսդրորեն իրենց պարտականությունն է։

Ժողովրդի հետ շփումը եղել է, կա և կշարունակի լինել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել