«Ականապատ դաշտի միջով ենք քայլում և ամեն պահի կարա լինի զարգացում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 25-ին հանդիպել է Բաղանիսի բնակիչներին։

«Պետք է ներողություն խնդրեմ բոլորիցդ, որ այս ընթացքում եկել ենք Ոսկեպար, Կիրանց, բայց Բաղանիս չեմ մտել»,-նշեց վարչապետը։

Նա հույս հայտնեց, որ դահմանամերձ գյուղերում տուն կառուցելու պետական աջակցությունից հետո գյուղում կյանքը կակտիվանա։

«Ինչ որ մենք անում ենք, անում ենք, որ կյանքի տրամաբանությունը փոխվի, կյանքը ստեղ զարգանա, մարդիկ տուն կառուցեն, ամուսնանան։ Իրականում պրոցեսը հետևյալն է՝ մենք պետք է ընկալենք այնպես, որ ականապատ դաշտի միջով ենք քայլում և ամեն պահի կարա լինի զարգացում, մենք պետք է շատ զգույշ այդ ճանապարհը անցնենք»,-նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել