Այս սահմանազատման գործընթացում ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ մի միլիմետր չի թողնվել սահմանից այն կողմ․ Նիկոլ Փաշինյան

Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում պատասխանել եմ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին: Հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանազատման աշխատանքի ընթացքում բնականաբար մենք առերեսվել են և ինքներս մեզ հարց ենք տվել, ասել ենք՝ եթե այնտեղ որոշակի սեփականության վկայագրեր կան, դա հարց է, որ մենք պետք է հասկանանք՝ ինչու և ինչպես են տեղի ունեցել և փորձել ենք գնալ, բարձրացնել այդ հիմքերը և պետք է ասեմ՝ այդ հիմքերը չկան պետական արխիվներում»,-ասաց վարչապետը։

Նա ասաց, որ պետք է աշխատանքներ տարվեն հերթականության հետ կապված, թե հաջորդիվ որտեղ կլինի սահմանազատումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել