«Քիչ առաջ երկիր.էյեմ և իրավունք.քոմ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի»․ Հակոբ Արշակյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածվող լուրերին, թե ինքը հանդիսանում է Ղազախստանի քաղաքացի։

«Քիչ առաջ երկիր.էյեմ և իրավունք.քոմ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի։

Սրանով փորձ է կատարվել արդարացնել Վազգեն Գալստանյանի կանադական անձնագիր ունենալու փաստը և հանրահավաքին ամեն գնով մարդկանց հոսք ապահովելու դժվարին աշխատանքում ստանալ վերջին հնարավորությունը` նոր ստեր տարածելով. «Եկեղեցին տվեցի», «Դպրոցը տվեցին», «հայկական բնակավայրերը տվեցի»  շարքին ի շարունակություն։

Այս ձեռագիրը համարում եմ անբարո և դատապարտելի, իսկ այդ լրատվական կոչվող և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածողների հետ կհանդիպենք դատարանում։
Մեր սիրելի համաքաղաքացիներին խնդրում եմ լինել զգոն, չտրվել սադրանքների և չհավատալ ստերին։ Հայաստանի դեմ գործի է դրվել հիբրիդային պատերազմի գործիքակազմ` ներքաղաքական հինգերորդ շարասյան և ֆեյքնյուզային դրսևորումներով։

Հ.Գ. Հուսամ կարձագանքեն նաև առողջ լրատվական դաշտը ներկայացնող կազմակերպությունները և այն կազմակերպությունները, որոնք զրպարտության համար դատի տալու դեպքերը փորձում են նկարագրել իբրև լրատվականների վրա ճնշման դեպքեր»,-գրել է Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել