Նիկո՛լ Փաշինյան, քաղաքական կյանքիդ վերջին օրերն ես ապրում, շատ հստակ եմ ասում. Բագրատ Սրբազան

«Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի, շատ լավ հիշիր։ Ես ասել եմ՝ խոփդ ուրիշ քարի է կպել, այս ապօրինությունները հակաօրինական կյանքդ, հակասահմանադրական կյանքդ որպես քաղաքական կյանք վերջ է գտնելու, ամենայն պատասխանատվության առջև ես կանգնելու բոլոր առումներով։

Լեգիտիմությունը ծրարի մեջ փաթաթած թող տանի իրենց տունը դնի, պահի, մենք կասենք՝ որտեղ է իր լեգիտիմությունը։ Վաղը հանրահավաքին կգաք, ներկա կլինեք, շատ սիրով ներկա կլինեք, մեր օրակարգից մենք մի միլիմետր անգամ չենք շեղվելու, այն, ինչ որ հայտարարվելու է հստակ կերպով ուղերձ է, Հայաստանում, որպես այդպիսին, իշխանություն գոյություն չունի, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական իմաստով, պարզապես կա մի մարդ, որը աջ ու ձախ է գնում և ժամանակ է անցկացնում, ինչպես երեկվա ուղերձն էր։

Հատկապես Արցախի մեր պաշտոնյաների նկատմամբ դուք ոչ մի իրավասություն չունեք, էդ մարդկանց մերժել եք ամբողջությամբ, ոչ մի իրավասություն չունեք, հիմա հանկարծ հիշել եք, որ իրենք ինչ-որ բաների մեջ են եղե՞լ, և այն էլ սուտ, սխալ, բնական է, չէ՞, ինչի համար են անում, վախի պատճառով»,- այս մասին այսօր ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել