Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է օկուպացված Արցախի Հանրապետության Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին։
«Ակնհայտորեն քաղաքական պատճառներով։ Ընդունված է արդեն, Բագրատ Սրբազանի հետ ով որ շփվում է, միանգամից կամ աշխատանքից են ազատում կամ այլ ռեպրեսիաներ»,-ասել էր Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանը տեղում փորձել է պարզել, թե ինչի՞ հետ է կապված խուզարկությունն ու ձերբակալությունը, ինչին ի պատասխան` քննիչները նրան ասել են, որ ինչ որ «ֆինանսական գործ» է։