«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ մայսի 26-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ կասեն վարչապետի թեկնածուի անունը։
Լրագրողի հարցին, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն, Սուրեն Պետրոսյանը պատասխանեց․ «Ես բոլորիդ հրավիրում եմ մայիսի 26-ին գալ հրապարակ և առաջին ձեռքից միանգամից լսել թեկնածուի անունը։ Բոլոր հստակություններն ամսի 26-ին կլինեն։ Բոլոր հարցերի պատասխանները կլսեք»։