Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-նշվում է հայտարարության մեջ: