Բարձրագույն դատական խորհրդի մայիսի 22-ի որոշմամբ՝ ՍԴ նորընտիր դատավոր Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում դադարեցվեցին։
«Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Մհերի Խաչատուրյանի կողմից 2024 թվականի մայիսի 22-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. 2024 թվականի մայիսի 22-ից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Մհերի Խաչատուրյանի լիազորությունները համարել դադարած»,-նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Խաչատուրյանը նախկինում զբաղեցրել է նաև խորհրդի անդամի պաշտոնը։