«Մայիսի 26-ին՝ ժամը 4-ին, հրավիրում եմ ձեզ՝ հանդիպելու Հայաստանի Հանրապետության մայրքաղաք Երևանի հրապարակու, մեր սիրելի հրապարակում»,-այս մասին Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա հանրահավաքը որակեց մեծ և կարևոր, որտեղ կտրվեն շատ հարցերի պատասխաններ։
«Եվ այնուհետև կիմանանք մեր առաջիկա անելիքները, կիմանանք, թե ինչպիսի ծրագիր է դրված սեղանին, ինչ կոնկրետություններ կան, շատերին հուզող հարցերի պատասխանները կստանանք և բնականաբար կընթանանք դեպի 3-րդ փուլի ամփոփումը, որը կարող ենք կոչել՝ մայիսը լավ ամիս»,-ասաց Բագրատ Սրբազանը։