Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել զրույց տեսակոնֆերանսի ձեւաչափով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջեւ:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում, Հայաստան–Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: