Աթանի ճանապարհը ժամանակ առ ժամանակ կփակվի

Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ27+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կմ2+760-կմ2+820 և կմ3+400-կմ3+480 հատվածներում մինչև 26․05․2024թ․ իրականացվելու են ճանապարհի ձախ կողմում գտնվող շեպերի հանույթ և քարաթափում։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օրվա ընթացքում որոշ ժամերի անհրաժեշտ կլինի ճանապարհը փակել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել