«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս պահի դրությամբ ամբողջությամբ ոտնահարելով և խախտելով սահմանադրական բազմաթիվ կարգավորումներ, քաղաքական մեծամասնությունը Կառավարության և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացնում է այնպիսի արարքներ, որոնք առանձնապես ծանր հանցագործություններ են։
«Այս մարդիկ ոչ միայն խուսափում են հանրաքվեից, այլև դա քողարկելու նպատակով հիմա էլ կեղծ են համարում այդ սեփականության վկայականները, որոնք տրված են ՀՀ քաղաքացիներին, ՀՀ պաշտոնապես հաստատված Կադաստրի վկայականներով, նրանք կեղծ են որակում այն բնակավայրերը, որոնք ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո են գտնվում, ապօրինաբար սահամանափակում են Կիրանց գյուղ մտնող բոլոր ճանապարհները՝ խախտելով Սահմանադրությունը, խախտելով բոլոր օրենքները»։
Նա նշեց, որ անընդհատ շարժման մասին կեղծ լուրեր տարածելով չեն թուլացնի շարժումը, հակառակը՝ ավելի են ուժեղացնելու, դրա փոխարեն պետք է ուժ գտնեն, հասկանան սխալները, թերությունները։
«Միջազգային իրավունքի սկզբունքներում հստակ ասվում է՝ ինչով պիտի շարժվի երկիրը, դուք անգամ սրանք եք անտեսել։ Հիմա էլ մարդկային նվազագույն հարգանքն եք ոտնահարում։ Այս ամբիոնից եկեղեցուն անվանարկել, պիտակավորել, սրբազանների հասցեին ամենավերջին այլանդակություններն ասել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։